Վարչապետի անունը հայտնի կլինի վաղը. «Ժամանակ»
«ժամանակի» տեղեկություններով՝ այս օրերին ամենահետաքրքիր հարցի պատասխանը, թե ով կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը, հայտնի կդառնա վաղը։ ՀՀԿ ԳՄ նիստը տեղափոխվել է չորեքշաբթի, որտեղ էլ ՀՀԿ ԳՄ-ականներին ներկայացվելու է նոր վարչապետը։
Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի նոր վերադառնալու է Թուրքմենստանից, ուր երեկ երեկոյան մեկնել է պաշտոնական այցով։ Հնարավոր է՝ երեկոյան նա ՀՀԿ ԳՄ նիստին է գնալու օդանավակայանից՝ ՀՀԿ-ականներին հայտնելու վարչապետի անունը։
Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։