Հնարավոր է՝ որոշ ընդդիմադիրներ ևս պաշտոններ ստանան. «Իրատես de facto»

«Նոր վարչապետացուների փնտրտուքին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է՝ այսօրվա կոալիցիայի կազմը փոփոխությունների ենթարկվի եւ համալրումներ լինեն»,- գրում է «Իրատես de facto» թերթը: «Պորտֆելներ կարող են ստանալ նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Տեղեկություններ են շրջանառվում, որ ապագա կոալիցիոն կառավարությունը շատ ավելի բազմաշերտ է լինելու, եւ այսօրվա ընդդիմադիրներից ոմանք եւս կարող են պաշտոններ ստանալ: Չի բացառվում, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն նորից վերադառնան կոալիցիա՝ «հին, բարի ժամանակների» հանգույն: Այս տարբերակը կարող է իրականանալ, եթե վերջիններիս համար, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, վարչապետի թեկնածուն «ընդունելի լինի»: Ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները, բացառվում է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» իշխանության մաս կազմեն»,- գրում է «Իրատես de facto»-ն:

Մանրամասները՝ «Իրատես de facto»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս