ՀՅԴ-նսպասում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը՝ կոալիցիա մտնելու համար. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Ըստ հավաստի տեղեկությունների՝ այս հինգշաբթի նախագահական նստավայրում սպասվում է ՀՅԴ ղեկավար կազմի հանդիպումը Ս. Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվելու է նոր վարչապետի և ազգային համաձայնության կառավարության հարցը։ Նույն տեղեկությունների համաձայն՝ դա է պատճառը, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը չի մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին։ «Ես հենց այս պատճառով, որ ֆորս մաժոր վիճակ է ստեղծվել և այստեղ ավելի կարևոր խնդիրներ ենք քննարկում, կարծում եմ, իմ այստեղ լինելը շատ ավելի կարևոր էր…»,- երեկ բացատրեց Ռուստամյանը։ Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ն ցանկանում է մաս կազմել ազգային համաձայնության կառավարությանը, եթե այն ձևավորվի։ Խնդիրը, սակայն, ԲՀԿ-ն է։ Եթե ԲՀԿ-ի հետ համաձայնություն ձեռք չբերվի, ՀՅԴ-ն էլ ստիպված կլինի հրաժարվել նման մտադրությունից»,- գրում է «ՀԺ»-ն։
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում։