Բաժիններ՝

Մարդն ի՞նչ չպետք է անի ինքն իր նկատմամբ

Քանի որ ոչ ոքի չի հաջողվել վերադառնալ անցյալ` կատարած սխալները շտկելու համար, ուստի AdMe.ru-ն ներկայացնում է, թե ինչ չպետք է մարդն անի իր իսկ անձի նկատմամբ` մեծ սխալներ կյանքում թույլ չտալու համար:

Դադարեք ժամանակ անցկացնել «ոչ այն» մարդկանց հետ 

Կյանքը չափազանց կարճ է` ժամանակ անցկացնելու համար նրանց հետ, ովքեր ձեզնից քամում են բոլոր կենսահյութերը: Իրական ընկերները ձեր կողքին են եւ  աջակցում են ձեզ ամեն ինչում` ոչ միայն հաջողությունների, այլեւ անհաջողությունների ժամանակ: Երբեք պետք չէ կառչել նրանց, ովքեր փորձում են նսեմացնել ձեզ:

Չխուսափել ձեր իսկ խնդիրներից

Պետք է կանգնել  դրանց  դեմ հանդիման:  Դա հեշտ չէ: Աշխարհում չկա մի էակ, որը կարող է իդեալական կերպով պահել ու ետ մղել հարվածը: Մեզնից չի պահանջվում վայրկենական լուծել խնդիրները: Մեզ համար գրեթե նորմա է` տխրել, ցավ զգալ, հետո հանգստանալ ու լուծում փնտրել: Դրանում էլ կայանում է կյանքի իմաստը` բախվել խնդրի հետ, սովորել եւ, ի վերջո, լուծել այն:

Չխաբել ինքներդ ձեզ

Դա կարող եք անել ում հետ ուզում եք, միայն ոչ` ինքներդ ձեզ հետ:  Մարդը կարող է հաջողել միայն այն դեպքում, երբ ազնիվ է ինքն իր նկատմամբ:

Ձեր պահանջմունքները ետին պլան մի մղեք

Չի կարելի անմոռաց նվիրվելով ինչ-որ մեկին` մոռանալ սեփական նշանակության մասին: Աչքաթող մի արեք մերձավորներին, սակայն մի մոռացեք նաեւ ինքներդ ձեր մասին:

Մի փորձեք դառնալ ուրիշ մեկը

Կյանքի ամենամեծ խնդիրներից մեկը ինքներդ ձեզ գտնել է. եղեք ինչպես կաք եւ նա, ով ձեզ իսկապես պետք է, կսիրի ձեզ այնպես, ինչպես կաք:

Պետք չէ կառչել անցյալից

Դուք չեք կարող սկսել ձեր կյանքի նոր էջը, քանի դեռ շարունակում եք կարդալ նախորդը:

Մի վախեցեք սխալներից

Ինչ -որ բան անելն ու սխալվելը տասն անգամ ավելի արդյունավետ է, քան ոչինչ չանելը: Յուրաքանչյուր հաջողություն կրում է նախկին անհանջողությունների հետքերը:

Դադարեք ինքներդ ձեզ կշտամբել անցյալի սխալների համար

Պետք չէ ինքնախարազնվել անցյալի սխալների համար: Սխալները մեզ օգնում են գտնել ճիշտ մարդկանց եւ ճիշտ քայլեր կատարել: Ինչ էլ լինի ձեր կյանքում, այն ձեզ պատրաստում է դեպի ապագա նոր քայլի:

Մի փորձեք երջանկություն գնել

Շատ բաներ, ինչ մենք ցանկանում ենք, երբեմն իսկապես բավականին թանկ արժեն: Սակայն իրականությունն  այն է, որ այն ամենը, ինչ մեզ իսկապես երջանիկ է դարձնում` սերը, ծիծաղը եւ այլն, անվճար են:

Մի փնտրեք ինչոր մեկին` երջանիկ լինելու համար

Եթե դուք դժգոհ եք ինքներդ ձեզնից, ապա երկարաժամկետ հարաբերություններն ինչ-որ մեկի հետ ձեզ առանձնապես երջանիկ չեն դարձնի: Հարկավոր է ձեր կյանքում կայունություն ստեղծել` մինչեւ ինչ-որ մեկի հետ այն կիսելը:

Դադարեք անբանությամբ զբաղվել

Շատ երկար մի մտածեք, հակառակ դեպքում կարող եք ստեղծել խնդիրներ անգամ այնտեղ, որտեղ դրանք չկան: Գնահատեք իրավիճակն ու գործուն քայեր ձեռնարկեք: Դուք չեք կարող փոխել այն, եթե չեք ցանկանում դիմակայել դրանց: Ցանկացած առաջընթաց նաեւ ռիսկ է պարունակում:

Դադարեք մտածել, որ դուք պատրաստ չեք

Ոչ ոք իրեն 100%-ով պատրաստ չի զգում ինչ-որ բանի համար: Լուրջ հնարավորությունների մեծ մասը մեզ ստիպում է հրաժարվել մեր սովորական դարձած հարմարավետությունից:

Դադարեք նախանձել

Նախանձը ուրիշի հաջողությունների հաշվարկն է` ձեր իսկ հաջողությունների փոխարեն: Հարցրեք ինքներդ ձեզ` «ինչ ունեմ ես, որը ցանկանում է   յուրաքանչյուրը»:

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս