Հայաստանի նոր վարչապետը կլինի Հովիկ Աբրահամյանը. REGNUM
REGNUM գործակալությունը, վկայակոչելով մերձիշխանական աղբյուրները, հաղորդում է, որ Հայաստանի նոր վարչապետ կլինի ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:
Համաձայն գործակալության աղբյուրների` ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: