Երկրաշարժ Իրանի տարածքում. ցնցումներն զգացվել են նաև Մեղրիում
Ապրիլի 5-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.48-ին գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում, Ահար քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.400 արևելյան երկայնության 46.860
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն