Գերմանիայում նվազագույն աշխատավարձը մեկ ժամվա համար կկազմի 8,5 եվրո
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է երկրում նվազագույն աշխատավարձի չափը, որը կազմելու է 8,50 եվրո (11,75 դոլար)`մեկ ժամվա համար: BBC-ի փոխանցմամբ` համապատասխան օրենքը կգործի 2015 թ-ից:
Գերմանիան Եվրամիության անդամ այն երկրներից է, որտեղ նվազագույն աշխատավարձ սահմանված չէ: Նախկինում աշխատավարձը սահմանվում էր պրոֆմիությունների եւ տարբեր ոլորտների աշխատավորների ասոցիացիաների կողմից: Ըստ տնտեսագետների`նվազագույն աշխատավարձի բարձրացումը կնպաստի երկրում տնտեսական աճին: