Արտակարգ իրավիճակ` Պռոշյան գյուղում. Գյուղացիները փակել են ճանապարհը. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 2-ին, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին է, սակայն սպանությունը դեռ չի բացահայտվել: SHAMSHYAN.com-ի թղթակիցը Պռոշյանից տեղեկացնում է, որ Հրաչ Մուրադյանի համագյուղացիները եւ ազգականները՝ ի նշան բողոքի, որ սպանությունը մինչեւ հիմա չի բացահայտվել, փակել են ճանապարհը: Իսկ երթեւեկությունը երկկողմանի կանգ է առել: Գյուղացիները պահանջում են արդար քննություն եւ որ իրական մարդասպանն ու պատվիրատուն հայտնաբերվեն եւ կանգնեն արդարադատության առաջ:
Մանրամասներն` այստեղ