Գետնանցումից` ոստիկանություն
Ապրիլի 1-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի մի գետնանցումից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Արտակ Հ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 9.4 գ կանաչավուն զանգված:
Հայտնաբերվածի վերաբերյալ Արտակ Հ.-ն հայտարարել է, որ այն մարիխուանա թմրամիջոց է, որն իրեն է փոխանցել մի անծանոթ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ թմրանյութը փոխանցող անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն