Գենդերային օրենքը կկիրառվի. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. Կառավարության առաջիկա նիստում աշխատանքի և սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի առաջարկով կառավարությունը որոշում է ընդունելու իրավահավասարության քաղաքականության 2014 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին։
Ըստ այդմ՝ Երևանում և մարզերում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդրի վերաբերյալ։
Կառավարությունը նախաձեռնում է նաև օրենքի քարոզությունը դպրոցներում։ «ժամանակի» տեղեկություններով՝ Արագածոտնի մարվի 10 դպրոցներում՝ ուսուցիչների ներգրավմամբ կազմակերպվելու են հանդիպումներ և գենդերային օրենքի ներկայացում։
Մանրամասները «Ժամանակի» այսօրվա համարում։