Խրոնիկ հիվանդներ՝ ֆինանսների նախարարությունում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ Վերահսկիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ մի շարք գերատեսչություններում` ՀՀ ֆինանսների նախարարություն, Կենտրոնական բանկ, «Հայինկասացիա» և այլն, կոռուպցիոն նոր մեխանիզիմ է բացահայտել:
ՀՀ ֆինանսների նախարարությունում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 41.5 տոկոսը՝ դրա դիմաց ստանալով համապատասխան նպաստ, իսկ ահա 2013թ. անաշխատունակության թերթիկ ներկայացրել է նախարարության աշխատակիցների 82 տոկոսը:
ԿԲ-ում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացնողները եղել է աշխատակիցների 19 տոկոսը, 2013-ին` 47.1 տոկոսը:
Տպավորություն է, որ այս ու մի շարք այլ գերատեսչությունների աշխատակիցները խրոնիկ հիվանդ են, որոնք ամեն առիթով հայտնվում են հիվանդանոցում, կամ էլ` այս ամենն արվում է պարզապես պետությունից հավելյալ գումարներ աշխատելու համար: Խոստովանենք՝ երկու դեպքում էլ իրավիճակն այս գերատեսչությունների օգտին չի խոսում։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս