Արթուրը գնում է Մոսկվա. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 7-ից 9-ը իր ոուս գործընկերոջ Նիկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Մոսկվա քննարկելու ՀՀ քաղաքացիների միգրացիոն խնդիրների զուծմանն առնչվող հարցեր։ Այս մասին մեգ հայտնեց Բաղդասարյանի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտան ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությանները, որոնք անմիջականորեն սահմանափակեցին ՌԴ մուտք գործելու ազատությունը։
Հայ միգրանտնհրին որոշ արտոնություններ տրամադրելու համար հայկական կողմի նախաձեռնությամբ ձևավորվեց հայ՝ ոուսական համատեղ միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի աոաջին նիստր տեղի ունեցավ փետրվարի 27-ին Մոսկվայում, իսկ երկրորդը, ինչպես մեզ տեղեկացրել էր աշխատանքային խմբում ներգրավված Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը, պետք է տեղի ունենար մարտին Երևանում։
Ավոյանը հայտնել էր նաև, որ Երևանում նախատեսված նիստը հայկական կողմի նախաձեռնությունն է, որի ընթացում պետք է կազմվեր երկկողմ միգրացիոն պայմանագիր, որով կսահմանվեր ՀՀ և ՌԴ քաղաքացիների համար միմյանց տարածքներում ազատ տեղաշարժի և կացության իրավունքը։
Սակայն, ինչպես երևում է, ռուս պաշտոնյաները նպատակահարմար են գտել իրենց հայ կոլեգաներին Մոսկվա հրավիրել, քան գալ Երևան։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս