Ուկրաինայի դեսպանը գնաց ու չեկավ. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Անցյալ շաբաթ Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանս ՌԱՀՀԿ կենտրոնում հրավիրված սեմինար-քննարկման ընթացքում հայտարարել էր, որ խորհրդակցությունների նպատակով Կիև մեկնած Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան Երևան կվերադառնա այս շաբաթ և կշարունակի իր աշխատանքը։
Սակայն, ինչպես պարզվում է,դեսպանի վերադարձը հարցականի տակ է դրվել այն բանից հետո, երբ մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում՝ Ղրիմում մարտի 15-ին անցկացված հանրաքվեն անօրինական ճանաչեքու վերաբերյալ բանաձևին Հայաստանը «դեմ» է քվեարկել։
Այս մասին մեզ հայտնեց նույն ինքը՝ Իգոր Ռոմանը, սակայն ցանկացավ զերծ մնալ մեկնաբանություններից նշելով, որ հավելյալ տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ Կիևից որևէ նոր տեղեկություն տրամադրելու հրահանգ չունի։ «Այս պահին դեսպանի վերադարձի մասին ինֆորմացիա չունեմ։ Ես անցյալ շաբաթ ասել էի, որ դեսպանը հնարավոր է վերադառնա Երևան և դա ասել եմ , ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քվեարկությունից առաջ»,– մեր զրույցում ասաց դեսպանատան աշխատակիցը և խուսափեց մեր մյուս հարցերից։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։