Լենինի նկարով գորգը՝ 7մլն դրամ. «ՀԺ»
«ՀԺ»-ն տեղեկացնում է, որ Կոմիտասի պողոտայում գործող մի հնավաճառի կրպակում վաճառվում է Լենինի նկարով գորգ։Վաճառողը ամենայն լրջաթյամբ պնդում է, որ Լենինի նկարով գորգը վաճառում է ոչ ավել, ոչ պակաս 7 միլիոն դրամով, բայց եթե լավ հաճախորդ լինի 5 միլիոնով կտա։
Իհարկե, Լենինի պատկերով ատրիբուտների վաճառքը Հայաստանում նորություն համարել չի կարելի։ Բայց այսպիսի գներ նույնպես չեն արձանագրվել։ Փաստորեն, լենինյան փոխարժեքի կտրուկ վերելքներ են արձանագրվում։ Թե կոնկրետ ինչի հետ Է կապված, դժվար է ասել։
Դիտորդները, սակայն, մի քանի վարկած են առաջ քաշում։ Աոաջինը բուրժաադեմոկրատական հեղափոխության հնարավորությանն է, որի մասին շատ է խոսվում խորհրդարանա-հանրահավաքներ սկսելու նրանց վերջին հայտարարության ֆոնին։
Երկրորդ տարբերակը ԽՍՀՄ վերականգնման մասին խոսակցություններն են։ Այս գործոնները, սակայն, դժվար թե վճռական կարելի է համարել Լենինի փոխարժեքի կտրուկ վերելքի հարցում։ Այս կարպետի գինը թռնելա գործում թերևս վճռական նշանակության է ունեցել ԵԿՄ համագումարում այդ կագմակերպության ղեկավար Մանվել Գրիգորյանի արած հայտնի հայտարարությունը, երբ նա Սերժ Սարգսյանին անվանեց վերջին բոլշևիկ։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։