ԲՀԿ-ականները կլքե՞ն ԲՀԿ-ն. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Երեկ ՀՀԿ-ամերձ կայքերը լուրեր տարածեցին, թե Աժ ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ մինչև ապրիլի 28-ը լքելու են խմբակցությունը, որպեսզի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին մասնակից չլինեն։
Անդրադառնալով սույն լուրերին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Չի համապատասխանում իրականությանը, պրիմիտիվ, մաշված քաղտեխնոլոգիա է, և եթե ժամանակին այդ մեթոդն աշխատել է ինչ-ինչ կուսակցությունների դեպքում, ապա բազմիցս ասել ենք, մեկ անգամ ևս հիշեցնում ենք՝ ԲՀԿ-ն չշփոթել ձեզ հայտնի կուսակցությունների հետ, որոնց հետ այս տարիների ընթացքում իշխանությունը ինչպես ցանկացել, վարվել է՝ նրանց անվանելով հաճախորդներ»։
Պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ում կայքերից մեկը ներառել էր ԲՀԿ-ից դուրս եկողների պոտենցիալ ցուցակում, ասաց. «Ես ինչպե՞ս կարող եմ դուրս գալ. ես առաջին օրվանից Բարգավաճում եմ»։ Հարցին՝ իսկ կա՞ն պատգամավորներ, որ կարող են դուրս գալ, պատասխանեց. «Չեմ կարող ասել, ես իմ փոխարեն եմ պատասխանում»։
Երեկ ՀՀԿ-ում փսփսում էին, թե վաղը սպասվող ՀՀԿ ԳՄ նիստում հնարավոր է, ուշագրավ իրադարձություններ տեղի ունենան։ Թե ինչ՝ չեն ասում,- գրում է «Հայկական Ժամանակը»։

Տեսանյութեր

Լրահոս