 
                        Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է
 
                                    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
Կոտայքի, Սևանի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
 ՀՀ տրանսպորտի և կապի 
նախարարության լրատվական ծառայություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        