Մարտի 31-ին ուսումնական հաստատություններում պարապմունքներ եւ դասեր տեղի չեն ունենալու. Ա. Աշոտյան
ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մարտի 31-ին ուսումնական հաստատություններում պարապմունքներ եւ դասեր տեղի չեն ունենալու: «Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա: Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին»,-գրել է նախարարը: