Վահե Էնֆիաջյան. Գործընթացն արդեն մեկնարկել է
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե
Էնֆիաջյանի հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Մարտի 25-ին խորհրդարանական ամբիոնից միավորվամ և համախմբան կոչ արեցի, որի նպատակներ քաղաքական ուժերի, անհատների, կազմակերպությունների և միավորումների համախմբումն ու միասնական նախագիծ մշակելը, որի անհրաժեշտությունը կրում է ժողովրդի համար օրակարգային բնույթ:
Այն, որ երկրում ծայրահեղ սոցիալ-տնտեսական իրավիճակ է և յուրաքանչյուր վայրկյան լի անկանխատեսելի հետևանքով՝ դա գիտի Հայաստանի Հանրապետության յուրքանչյուր քաղաքացի:
Թերևս սա է պատճառը, որ կոչին արձագանքեցին մի շարք ոչ իշխանական խորհրդարանական և արտախորհրդարանական կազմակերպություններ և խոշոր միավորումներ:
Արդեն մի քանի օր է ընդանում են ինտենսիվ հանդիպումների և քննարկումների շարք:
Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընդանում է ըստ տրամաբանության, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկվում է ստեղծված իրավիճակից արագ, արդյունավետ ելքերը գտնելու ճանապարհները, դրան տանող առաջարկները և լուծման իրական մեխանիզմները»: