Ուկրաինայի դեսպանը չի վերադառնա Երևան. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ՄԱԿ-ում Հայաստանի «դեմ» քվեարկությունն անակնկալ է եղել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի համար. քվեարկության նախօրյակին Երևանից զանգահարել են նրան, ասել, որ չեզոք ենք քվեարկելու, ու կարող է այս «ավետիսը» փոխանցել ուկրաինական կողմին, որը Հայաստանում իր դեսպան Կուխտային ժամանակավոր հետ էր կանչել՝ տեսնելու, թե ինչպես է քվեարկելու Հայաստանը ՄԱԿ-ում:
Ավելին, լուրի «փոխանցումից» հետո` քվեարկության օրը, ուկրաինական ԱԳՆ-ն տեղեկություն տարածեց, որ մեկ շաբաթվա ընթացքում դեսպանը կվերադառնա Երևան՝ «անկախ Հայաստանի քվեարկությունից»: «Հրապարակի» տեղեկություններով, սակայն, ուկրաինական ԱԳՆ-ում տարակուսած են, և արդեն որոշում կա, որ պարոն Կուխտան չի վերադառնա:
Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։