Արամ Մանուկյան. Չարիքի փոքրագույնը «դեմ» քվեարկելն էր. yerkir.am
ԱԺ ՀԱԿ խմբակցույան քարտուղար Արամ Մանուկյանի համար տարօրինակ էր, որ ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի քվեարկության ժամանակ Հայաստանի դիրքորոշումը տարբերվեց ՀՀ ԱԳՆ-ի կողմից նախապես արված հայտարարությունից: Այս մասին, yerkir.am-ի փոխանցմամբ՝ Արամ Մանուկյանն ասել է այսօրվա ԱԺ ճեպազրույցում:
«Ինչ հայտարարում ես, պետք է բացատրես, թե ինչու: «Դեմ»-ն ու «ձեռնպահ»-ն էլ պետք է բացատրես, թե ինչու ես այդպես քվեարկում: Մեր դիվանագիտությունը, անշուշտ, պետք է հաշվի առներ կարևոր մարտահրավերները՝ ռազմավարական գործընկերությունը և Արցախի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Արամ Մանուկյանը:
Այն հարցին, թե արդյոք ճի՞շտ քվեարկություն էր դա, Արամ Մանուկյանը կոնկրետ պատասխան չի տվել՝ ասելով, թե նման սխալ դիվանագիտության արդյունքում, չարիքի փոքրագույնը «դեմ» քվեարկելն էր:
«Դրան նախորդող էնքան սխալներ են եղել, որի արդյունքում մենք հասանք այս թիթեռնիկային քաղաքականությանը, մեկ Եվրոպա, մեկ՝ Ռուսաստան: Լուրջ դիվանագիտական գործընթացը չէր բերի այս խեղճ իրավիճակին, որում հայտնվել է Հայաստանի դիվանագիտությունը: Սա այն վիճակն է, երբ ինչ քայլ էլ անում ես, արդեն Հայաստանի շահը չի, այլ ուրիշի թելադրանքն է»,- ասել է Արամ Մանուկյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: