Գալուստ Սահակյան. Հայաստանը պաշտպանել է իր շահերը և ազգերի ինքնորոշման իրավունքը. «Փաստինֆո»

ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեի անօրինական լինելու հարցին «դեմ» քվեարկելը Հայաստանի շահերից է բխում: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պարզաբանելով, որ Հայաստանը պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը, որը 20 տարի ի վեր, նաև Խորհրդային Միության գոյության տարիներին, Հայաստանի համար արժեհամակարգի հարց է եղել, և Հայաստանը պայքարել է դրա համար:

«Բնական է, որ պիտի «դեմ» քվեարկեինք»,- ասել է նա:

Գ.Սահակյանն ընդգծել է, որ պետության ամրապնդման, ազգի ապագայի համար դա կարևորագույն արժեքներից մեկն է, իսկ «ձեռնպահ» քվեարկելը կնշանակեր, որ այդ հարցը «քննարկելի խնդիր է մնում»:

«Ազգերի ինքնորոշման իրավունքը ամենաբարձր իրավունքն է, … և, կարծում եմ, մեզ հասկանում են նաև գերտերությունները այդ առումով»,- ասել է «ՀՀԿ» խմբակցության ղեկավարը՝ հավելելով «ժամանակները ցույց տվեցին, որ մեր տեսակետն ըմբռնելի է բոլորի համար, և վերջին զարգացումները՝ կապված նաև Ուկրաինայի դեպքերի հետ, զգալի դարձրեց, որ մեր քաղաքականությունը ճիշտ է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս