ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ղրիմի հարցով քվեարկությունը ցույց տվեց, որ Ռուսաստանի մեկուսացում չկա. Չուրկին
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ղրիմի հարցով քվեարակությունը ցույց տվեց, որ միջազգային ասպարեզում Ռուսաստանի «մեկուսացման» մասին խոսք անգամ չկա, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Արդյունքը մեզ համար գոհացուցիչ է, մենք քաղաքական եւ բարոյական հաղթանակ տարանք: Այս իրավիճակում Ռուսաստանի մեկուսացման մասին խոսք անգամ չի կարող լինել»,-հայտարարել է նա քվեարկությունից հետո:
Հիշեցնենք, որ Ղրիմի հանրաքվեի արդյունքները ոչ լեգիտիմ ճանաչելու մասին բանաձեւի նախագծին կողմ էր քվեարկել 100 պետություն, 58 –ը ձեռնպահ էր քվեարկել, դեմ էր արտահայտվել 11 պետություն, այդ թվում` Հայաստանը: