Բաժիններ՝

Խաբված բնակիչները վարչապետից պահանջում էին իրենց տները

Երևանում գերակա շահ ճանաչված մի քանի տարածքների խաբված բնակիչներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջև և վարչապետից պահանջում էին իրենց տները: 168.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ արդեն 8-րդ տարին է Հանրապետության նրբանցքի, Խանջյանի, Ֆիրդուսի, Տիգրան մեծի, Արամի փողոցի բնակիչները ստիպված են վարձով բնակվել, իսկ կառուցապատողներ «Գլենդել Հիլզն» ու իր գործընկեր «Սիթի Սենթր Դիվելըփմենթը» շենքի փոսը փորձել են ու այլևս ոչ մի աշխատանք չի իրականացվել: Այդ ընկերությունները չեն փոխանցել նաև բնակիչների վերջին մի քանի ամիսների բնակվարձի գումարները:

«Կառուցապատողն էլ են իրենք, փողոց գցողն էլ են իրենք, ամեն ինչը ֆիկտիվ անուններ են: Գինու գործարանի մոտ էին խոստացել բնակարաններ տալ, բայց դա էլ չկա, քաղաքի կենտրոնից տարան ծայրամաս, հետո էլ սահմանից դուրս կգցեն»,- ասաց բողոքավորներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս