Ուկրաինան մտադիր չէ խզել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները. «Ազատություն»
![](https://168.am/wp-content/uploads/2014/03/Kuxta-2.jpg)
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը այսօր հայտարարել է, որ խորհրդակցությունների նպատակով Կիև մեկնած դեսպան Իվան Կուխտան Երևան կվերադառնա հաջորդ շաբաթ և կշարունակի իր աշխատանքը:
«Ուկրաինան մտադիր չէ խզել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կամ իջեցնել դրանց մակարդակը»,- ասել է Իգոր Ռոմանը:
Ուկրաինայի դեսպանատան խորհրդականը նաև հավելեց, որ դեսպանը Երևան կվերադառնա անկախ այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ղրիմի հարցով բանաձևին Հայաստանի քվեարկությունից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: