Տեսախցիկներ՝ նաև ԱԺ-ի բակի ծառերին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Առաջիկա օրերին արդեն «լայն» թափով կսկսեն գործել Աժ-ում տեղադրված 150 տեսախցիկները՝ անմահացնելու հայոց ազգընտիրների բոլոր արժանահիշատակ «դվիժենիները»։ Դրանք տեղադրված են ոչ միայն Աժ երկու շենքի ամեն մետրի վրա, այլև այգու տարածքում։
Այգում որտե՞ղ եք դրել «խցիկները»՝ հարցրինք Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին։ «Ծառերի վրա»։Իսկ դա ո՞ւմ իդեան էր։ «Խնդրով զբաղվում է պահպանության ծառայությունը. խորհրդարանի ողջ տարածքը նկարվելու է անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի կանխվեն հնարավոր ոտնձգությունները»։ Ի՞նչ ոտնձգություններ եք սպասում։ «Աստված չանի»։

Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս