Բաժիններ՝

ՀԱՊԿ-ի ուժերը Ուկրաինայում չեն օգտագործվի. «Ազատություն»

Այսօր ՀԱՊԿ-ի քարտուղարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում հնարավոր չէ օգտագործել այս կազմակերպության արագ արձագանքման ուժերը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին պարզաբանել է, որ Ուկրաինան ՀԱՊԿ-ի անդամ չէ, ու նրա տարածքում, ըստ 2009-ին ստորագրված արագ արձագանքման ուժերի մասին համաձայնագրի, ՀԱՊԿ-ի ուժերի օգտագործումը հնարավոր չէ:

Այս մեկնաբանությունները արվել են ի պատասխան Ղրղըզստանի խորհրդարանի պատգամավոր Տուրսունբեյ Բակիր օղլու հայտարարության: Վերջինս, ավելի վաղ ասել էր, թե Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը լուծելու համար հնարավոր է՝ օգտագործվեն ՀԱՊԿ-ի ուժերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31