ՀՅԴ-ն դժգոհ է Սիրիա մեկնած ԱԺ պատվիրակության կազմից
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, թե ուրախ է, որ Սիրիա են մեկնել մի խումբ պատգամավորներ, սակայն ուրախ չէ, որ Սիրիա է մեկնել միակուսակցական ձևաչափով պատվիրակություն:
Աղվան Վարդանյանն ասաց, թե պատվիրակության կազմում ընդդիմադիր գործիչներ ընդգրկված չեն: «Փառք Աստծո, Հայաստանի խորհրդարանը միակուսակցական չէ, և շատ ավելի կոռեկտ ու ճիշտ կլիներ, եթե պատվիրակության կազմում լինեին ներկայացուցիչներ նաև այլ քաղաքական խմբակցություններից:
Քաղաքական մեծամասնությունն անընդհատ խոսում է երկխոսության կարևորության մասին, սակայն անտեսել մյուս կուսակցություններին՝ կարծում եմ ճիշտ չէ: Ճիշտ հասկացեք, մենք խնդիր չունենք, քանի որ Դաշնակցությունը նաև Սիրիայում է փորձում պաշտպանել հայության այդ հատվածի գոյապահպանման խնդիրները, սակայն նման աշխատելաոճը մեզ համար ընդունելի չէ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Սիրիա են մեկնել ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը: