Ինչ անել քնի խանգարումների դեպքում
Բրիտանացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ձկնեղենի հաճախակի օգտագործումը հատկապես երեխաներին օգնում է ազատվել քնի խանգարումներից:
Օմեգա 3 ճարպային թթուները նպաստում են օրգանիզմում որոշակի նյութերի սինթեզին, ինչն էլ ազդում է մարդու քնի վրա: Օմեգա 3 ճարպային թթվի աղբյուր են հանդիսանում հատկապես ծովային ձկները:
Գիտնականների հետազոտությանը մասնակցել են քնի խանգարում ունեցող 3-7 տարեկան 350 երեխա: Նրանց մի մասը ամիսներ շարունակ սննդի հետ ընդունել է օմեգա 3-ով հավելումներ, իսկ մյուսները, այսպես կոչված, պլացեբո հավելումը: Օմեգա 3 հավելումն ընդունած երեխաների քնի որակն արդյունքում բարելավվել է` ավելի քիչ են արթնացել և ավելի երկար քնել:
Օմեգա 3-ը հայտնի է որպես քաղցկեղի կանգարգելման համար դրական ազդեցություն ունեցող միջոց::
Aroxj.am