Անգլիա մեկնելու անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար պահանջել են 365 հազար. «Փաստինֆո»
Երևանցի երկու հասուն կանայք կալանավորվել են վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու կեղծ խոստումներով հափշտակություն կատարելու համար:
Մասնավորապես, «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 51-ամյա Իննան և 57- ամյա Հերիքնազը, նախնական համաձայնությամբ՝ 2013թ. ամռանը խոստացել են օգնել մեկ այլ քաղաքացու երիտասարդ աղջկան` Անգլիա մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ձևակերպելու հարցում:
Խոստումները եղել են կեղծ, բայց դրա դիմաց պահանջել եւ վերցրել են 365.000 ՀՀ դրամ: Նրանց երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: