Հայկ Մարությանը՝ բարեգործական ծրագրի մասին. Հուսով եմ՝ կգա մի օր, երբ այսպիսի ծրագրերն այլեւս պետք չլինեն

Դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոn» ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել`անդրադառնալով Հույսի ավանում և Քանաքեռում իրենց կողմից իրականացվող բարեգործական ծրագրին։

«Մենք շարունակում ենք մեր ծրագիրը: Ամեն շաբաթ եւ կիրակի Քանաքեռում եւ Հույսի Ավանում տրամադրում ենք մեր համաքաղաքացիներին սնունդ: Սկսել ենք ծրագիրը 120 անձով, այսօր արդեն տրամադրում ենք 275 անձի:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկեր Արտակ Գասպարյանին, ում հետ իրականացնում ենք այս ծրագիրը եւ, իհարկե, շնորհակալություն եմ հայտնում եղբորս եւ իր կնոջը, որոնք առաջին իսկ օրվանից մեզ հետ հավասար աշխատում են այս ծրագրում: Շնորհակալ եմ նաեւ բոլոր կամավորականներին, ովքեր, թողնելով իրենց գործերը, մեզ հետ օգնում են մեր համաքաղաքացիներին: Հուսով եմ՝ կգա մի օր Հայաստանում, որ այսպիսի ծրագրերը այլեւս պետք չլինեն»:

 

Տեսանյութեր

Լրահոս