Տղամարդու գրպանից գումար գողացող կինը հայտնաբերվել է
2013 թ. դեկտեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Կարինեի կողմից Միքայել Խ.-ի գրպանից 2.000 թուրքմենական մանաթ, 50.000 դրամ և փաստաթղթեր գողանալու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարինեն 1954 թ. ծնված Կարինե Հ.-ն է, որը մարտի 21-ին, ժամը 18.30-ին, Բագրատունյաց փողոցի թիվ 12 հասցեի մոտից բերման է ենթարկվել և ներկայացվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: