Ո՞ւր է Քոչարյանը մեկնել Մոսկվայից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ռ. Քոչարյանը Մոսկվա էր մեկնել «Սիստեմայի» բաժնետերերի ժողովի հերթական նիստին մասնակցելու համար: «Ժողովուրդը» փորձեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուՎիկտոր Սողոմոնյանից պարզել՝ արդյոք Ռ. Քոչարյանն արդեն վերադարձե՞լ է Հայաստան:

-Պարոն Սողոմոնյան, Ռ. Քոչարյանն արդեն Հայաստանո՞ւմ է:

-Պարոն Քոչարյանը Մոսկվայում է եղել մարտի 13-ին, 14-ին և 15-ին: Իսկ 16-ին մեկնել է Մոսկվայից:

-Այսիքն՝ Հայաստան չի՞ վերադարձել:

-Ոչ, Հայաստան չի վերադարձել, ուղևորությունը Մոսկվայից շարունակել է:

-Իսկ որտե՞ղ է մեկնել: Գործնակա՞ն հանդիպումներ է ունենում Ռ. Քոչարյանը:

-Այսպես ասեմ՝ գործնական, մասնավոր: Դժվարանում եմ տարանջատել մեկը մյուսից:

-Նախքան Ռ. Քոչարյանի մեկնումը քննարկվում էր այն հարցը, որ Ռ. Քոչարյանը այնտեղ հանդիպում է ունենալու ՌԴ նախագահի հետ: Եղա՞վ նման հանդիպում:

-Ինչպես ես նախօրոք հայտարարել էի, որևէ հանդիպում չի եղել:

-Իսկ ինչո՞ւ Ռ. Քոչարյանը չի արձագանքում ՀՀ-ում կատարվող իրադարձություններին:

-Ճիշտն ասած, ընդհանուր քննարկումներ ունեցել ենք, բայց արձագանքելու դեռևս առիթ չունենք: Եթե ինչ-որ բան լինի արձագանքելու անպայման կարձագանքենք:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս