Շանթ Հարությունյանենց առաջադրված մեղադրանքները կվերաորակավորվեն. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Շանթ Հարությունյանենց գործի քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է լուրերն այն մասին, որ Հարությունյանենց խմբին առաջադրված մեղադրանքները կարող են վերաորակավորվել։ «Դեռ որևէ բան չեմ կարող ասել։ Եկեք չպատասխանեմ այդ հարցին. Նախաքննության գաղտնիություն կա մեջը չեմ ուզում հիմա հրապարակեմ. Եթե լինի, մոտակա օրերին կլինի։ Մեղադրանքի փոփոխումը նենց բան է…»,- ՀԺ-ի հարցին ի պատասխան ասել է Տոնոյանը։ Պատասխանելով մյուս հարցին՝ քննչական խմբի ղեկավարն ասել է, որ մոտ մեկ ամսից նախաքննությունը կավարտվի»։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին և նրա խմբի կալանավորված մյուս 13 անդամներին մեղադրանք է առաջադրված ՔԸ 316 հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առմողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, որով նախատեսվում է հինգից տասը տարվա ազատազրկում։
Նախաքննության մարմնին մոտ կանգնած «ՀԺ» աղբյուրները չեն բացառում, որ կալանավորվածների մի մասին առաջադրված մեղադրանքը թեթևանա, իսկ մի քանիսի նկատմամբ ընդհանրապես կարճվի՝ ապացույցների անբավարարության հիմքով»։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա հաարում։