Մերկել. G8-ը փաստացի գոյություն չունի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր կարծիքն է հայտնել G8-ի գագաթնաժողովի անցկացման մասին: «Քանի դեռ գոյություն չունեն այդպիսի հանդիպումների, ինչպիսին «Մեծ ութնյակն» է, անցկացման երաշխիքներ եւ քաղաքական պայմաններ, «Մեծ ութնյակը» փաստացի գոյություն չունի որպես այդպիսին` ոչ որպես գագաթնաժողով, ոչ որպես ձեւաչափ»,-հայտարարել է կանցլերը, հաղորդում է nn.by-ն:
Մերկելը նաեւ մտադիր է ԵՄ երկրներին համոզել, որ Ռուսաստանի նկատմամբ նոր, ավելի կոշտ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտություն կա: Նա պարզաբանել է, որ խոսքն այն անձանց ցուցակն ընդլայնելու մասին է, որոնց վրա տարածվում են Եվրոպա մուտքի արգելքն ու բանկային հաշիվների արգելափակումը: