Բաժիններ՝

ԲՀԿ-ական պատգամավորը պնդում է, որ իր ձեռքին զենք չի եղել. aravot.am

«Ես այդտեղ պատահաբար եմ գտնվել և ինձ մոտ ոչ ատրճանակ ա եղել, ոչ էլ: Մարդ են թեթեւ բրթբրթել են իրար, ես չեմ էլ իմացել, թե ինչի համար ա: Ընկերոջս քառասունքից դուրս եմ եկել, մտա խանութ, պատահաբար ականատես եմ եղել…ու ընենց չի, որ ինձ թշնամի կամ չգիտեմ ինչ մարդի են: Երկու կողմն էլ ինձ շատ մոտ հարազատ մարդիկ են, թիմակիցներ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ news.am-ի տեղեկություններով, մարտի 9-ին, երեկոյան, Հրազդանի «Վեվ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել, որի շարունակությանը միջամտել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Կայքի տեղեկություններով՝ վիճաբանող կողմերից մեկը եղել է պատգամավորի ընկերը, որը հաշիվներ պարզելու համար երկրորդ անգամ նույն տեղ գնացել է Դավիթ Քոչարյանի հետ: Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել է վիճաբանողներից մեկի գլխին, պատճառել մարմնական վնասվածք, այնուհետեւ մեկ անգամ էլ կրակել է գետնին:

Aravot.am-ի հարցին, արդյոք, այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, Դավիթ Քոչարյանը պատասխանել է. «Ես չգիտեմ՝ ինչ ա: Դիտավորություն կա ու ես մտածում եմ, որ ուղղորդված քննություն է ընթանում: Միջադեպին մասնակից մարդիկ ինձ տեղեկացրել են, որ իրանց ստիպելով ու ծեծելով բացատրություն են վերցրել»: Նա վստահ է, որ «իրանց ղեկավարն իմանա`անողներին կպատժի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս