«Ռոսնեֆտին» և՞ս կտրվի բացառիկ իրավունքներ. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Մոտ մեկ ամիս առաջ իշխանության ներկայացուցիչները խոսում էին ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության կողմից «Նաիրիտը» ձեռք բերելու, կամ ինչ-որ «նոր «Նաիրիտ» կառուցելու ծրագրերի մասին։ Սակայն մի ինչ-որ պահից այդ խոսակցությունները դադարեցին, և թեման նրանց կողմից ընդհանրապես չի շոշափվում։ Երեկ կառավարության նիստից հետո «ՀԺ» թղթակիցը հարց է ուղղել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարնեոի նախարար Արմեն Մովսիսյանին, թե ինչ նորություններ կան «Նաիրիտից»։ «Շուտով կասենք»,– ասել է նախարարը։ Սա չափազանց վտանգավոր հայտարարության է։

Խնդիրն այն է, որ մոտ մեկ տարի շարունակ նույն Արմեն Մովսիսյանը Հայաստանին մատակարարվող ռուսական գազի թանկացման. «Հայռուսգազարդի» բաժնետոմսերը «Գազպրոմին» հանձնելու մասին հարցերին ի պատասխան էլի նմանատիպ պատասխաններ էր տալիս՝ «Շուտով կասենք», «Բանակցությունները դեռ շարունակվում են» և այլն։ Ու դրանից հետո պարզվեց, որ այդ «շուտով»–ի ընթացքում գազը թանկացած է եղել, Հայաստանը 300 միլիոն դոլարի պարտք է կուտակել, որը մարելու համար ռուսներին հանձնեցինք «Հայոուսգազարդում» ունեցած մեր 20 տոկոս բաժնեմասը և «Գազպրոմին» օժտեցինք բացառիկ ու անտրամաբանական լիա զորություններով։
Նախաոարի երեկվա ասածից հետո կարելի է ենթադրել, որ այդ պարտքերի դիմաց էլի վճարելու ենք բոլորովս, ու «Ռոսնեֆտին» նույնպես տալու ենք բացառիկ իրավունքներ մի որևէ այլ ոլորտում։

Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս