Բաժիններ՝

Խորհրդակցություն` ԱԻՆ-ում

Մարտի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շավաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների և իրականացված միջոցառումների վերաբերյալ:

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ներկայացրեց 2014թ. երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքները: Հունվար-փետրվար ամիսներին ՊՀ և ՏԱ տեսչության կողմից հաշվառվել է 295 հրդեհ (անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 151 հրդեհ): Հրդեհներից զոհվել է 13 և վնասվածքներ ստացել՝ 12 մարդ: Ոչնչացել է 6 շինություն, 3 միավոր ավտոտրանսպորտ, շուրջ 199 տոննա անասնակեր:

Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը, երեխաների խաղալը կրակի հետ, վառարանների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը:

Ստուգումների արդյունքում մարզերում հայտնաբերվել է շահագործվող 73 շարժական գազալցակայան: Թեև դրանցից 27-ն անցել են փորձաքննություն և ստացել վկայական, սակայն այդ փորձաքննությունն անցել են որպես գազ տեղափոխող և ոչ թե լիցքավորող արտադրական վտանգավոր օբյեկտներ:
ԱԻ նախարարը հանձնարարեց ակտիվացնել բացատրական աշխատանքները հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը և մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզերում ստեղծվող ճգնաժամային կառավարման կենտրոնների շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս