Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. վիրավորների թիվը հասել է 4-ի. shamshyan.com

 shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Անիի քննչական բաժանմունքի քննիչ Մանանդյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 16-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ժամը 20:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի մարզի Ջրարփի գյուղի բնակիչ, 74-ամյա Ժորա Պետրոսյանը իր կողմից վարած Վազ 2106 մակնիշի 48 ԼՏ 072 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Իսահակյան գյուղի սկզբնամասում, բախվել է Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 51-ամյա Գասպար Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 45 ՕՏ 492 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Գ. Գասպարյանը և նրա ուղևորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ, 46-ամյա Համլետ Իսահակյանը, 47-ամյա Ջիվան Անանյանը, 47-ամյա Արմեն Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ «06»-ի վարորդ Ժ. Պետրոսյանը տեղում մահացել էր:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս