Նոր Նորք վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վրա կատարվող պլանային վերանորոգման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. մարտի 18-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 19-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր»