Բաժիններ՝

Անտառապահը իրեն վստահված տարածքից ծառեր է հատել և վաճառել

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում` մարտի 14-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Այգուտ գյուղի մերձակայքում հայտնաբերվել և բաժնի տարածք էր տեղափոխվել 1966 թ. ծնված Սամվել Ս.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան` մոտ 6 խմ վառելափայտով բեռնված:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի Գետիկի անտառպետության 4-րդ պահաբաժնի անտառապահ, 1977 թ. ծնված Անդրանիկ Բ.-ն իրեն վստահված պահաբաժնից, առանց համապատասխան թույլտվության, հատել է 4-5 ծառ և դարձնելով վառելափայտ` 100.000 դրամով վաճառել Սամվել Ս.-ին:

Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս