26-ամյա վարորդը Գավառ քաղաքում «08»-ով բախվել է առանձնատան պատին. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ 26-ամյա Գրիգոր Գրիգորյանը Գավառ-Նորատուս մինչհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր կողմից վարած Վազ 21 08 մակնիշի 41 UR 041 համարնիշի ավտոմեքենայով դեպի Գավառ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել երկհարկանի առանձնատան պատին:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: