Բաժիններ՝

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը վարույթ է ընդունել Տիմոշենկոյի դատավորների գործը

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է ընդունել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ մեղադրական վճիռ կայացրած դատավորների գործը:

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ դատավորները կասկածվում են փաստաբանների գործունեությունը  միտումնավոր կերպով խոչընդոտող ոչ իրավաչափ որոշումների ընդունման, ինչպես նաեւ նախկին վարչապետի  պաշտպանության իրավունքը խախտելու համար: Բացի այդ, վարույթ է սկսվել նաեւ Տիմոշենկոյի գործով դատական փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս