Դանակով հարվածել է կրծքավանդակին՝ հավանած աղջկա հետ հանդիպելու և զրուցելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ

Երևանի 22-ամյա բնակիչը մեղադրվում է սիրած աղջկա հետ զրուցելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ դանակով մեկ ուրիշին հարվածելու մեջ: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2 տարի ժամկետով դատապարտված է եղել, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանական չի կիրառվել և նա գտնվել է 2 տարի ժամանակով փորձաշրջանի մեջ: Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա իր հավանած աղջկա հետ հանդիպելու և զրուցելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է մի երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսին, պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մաս): Այս հոդվածով նախատեսված է երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկում: Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տեսանյութեր

Լրահոս