Բաժիններ՝

Զինծառայողն ասեղ կուլ տալով իրեն վնա՞ս է պատճառել

Առաջին ատյանի դատարանը քննում է ժամկետային զինծառայողի դեմ հարուցված քրեական գործը: Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, զորամասի ուսումնական գումարտակի լսարանում դիտավորությամբ ասեղ կուլ տալու միջոցով իր առողջությանը պատճառել է վնաս, որը հանգեցրել է զինվորական ծառայության առանձին պարտականություների կատարմանը ժամանակավորապես դադարեցնելուն:

Նրան մեղադրանք է առաջադրվել զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու համար (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մաս): Զինծառայողը հանձնվել է հրամանատարության հսկողությանը: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:

Եթե դատարանն ապացուցի զինվորի մեղավորությունը, նա կարող է պատժվել կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս