Բաժիններ՝

Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումները հավաքներ են անցկացնում

razm.info-ն գրում է. Պարապմունքներն, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղոդագրության, արդեն սկսվել են Գյումրիի Կամխուդ բարձրալեռնային զորավարժարանում ու կշարունակվեն մինչև ապրիլի կեսերը։ Դրանց ընթացքում կկիրառվի մոտ 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև ՊԶՄ-2 մեքենաներ, որոնք նախատեսված են խրամատներ ու այլ ինժեներական արգելափակոցներ փորելու համար։

Պարապմունքների ընթացքում ինժեներական ստորաբաժանումների զինծառայողները կկատարեն ականների ու այլ պայթուցիկ նյութերի հայտնաբերում, ինչպես նաև պայթեցում կրակային ու էլեկտրական միջոցներով։ Պարապմունքները առավելագույն մոտեցված կլինեն մարտական պայմաններին։

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս