Կառավարության իմպիչմենտի օրը հայտնի է. «ՀԺ»
«Հայկական Ժամանակի» ձեռքի տակ է հայտնվել ոչ իշխանական 4 ուժերի գործողությունների ժամանակացույցը։ Ըստ այդմ 4 ուժերը մարտի 20-ին պատրաստվում են հանդես գալ համատեղ հայտարարությամբ վարչապետին անվստահության հայտնելու վերաբերյալ։ Անվստահության գործընթացը, սակայն, որը շուրջ 3 ամիս է քննարկվում է, մարտի 24-27–ի Աժ քառօրյայում տեղ չի գտնի, փոխարենը. ըստ նախնական տվյալների. վարչապետին անվստահություն հայտնելու մասին Աժ-ում կհայտարարվի ապրիլի 28-ին, իսկ մինչ այդ՝ ապրիլի 20-25-ը տեղի կունենան հանրային քննարկումներ 4 ուժերի անվստահության նախաձեռնության ու նրանց կողմից պատրաստած առաջնահերթ գործողությունների ծրագրի շուրջ։ Ապրիլի 28-29-ին նախատեսվում է ցույց անցկացնել Աժ-ի ղիմաց։ Իսկ առաջիկա՝ մարտի 24-ի քառօրյայում նույն ուժերը պատրաստվում են պատգամավորների 1/3-ի ստորագոությամբ մի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ մտցնել օրակարգ։ Խոսքը նկարահանող սարքերի, արագաչափերի, կարմիր գծերի հիմքերը, գործադրման կարգերը, ներդրումների իրական չափերը ուսումնասիրելու ժամանակավոր հանձնաժողովի մասին է։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։