Կամավոր հանձնել են հրանոթի արկի 11 ձող
Մարտի 14-ին, ժամը 15:10-ին, 1960 թ. ծնված Արամ Ղ.-ն ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին և կամավոր հանձնել վառոդ հանդիսացող 34 սմ երկարության, 5 մմ տրամաչափի հրանոթի արկի 11 ձող: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության: