Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանի փաստաբանը դիմել է քրգործ հարուցելու պահանջով. NEWS.am

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է  Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն մարտի 12-ին կայացած դատական նիստի ժամանակ տուժող Հայկ Հակոբյանի կողմից իր հասցեին վիրավորանք հնչեցնելու դեպքի առթիվ արդարադատության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նիկոլայ Բաղդասարյանը:

«Ինձ համար անհասկանալի է, որ մասնակցող դատախազը, որին օրենսդրությամբ դրված է պարտականություն քրեորեն պատժելի արարք հայտնաբերելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, նա պարտավոր է գործ հարուցել, կամ դատավորի վարքագիծը, որը չի տարբերակել հանցակազմ պարունակող արարքը զանցանքից եւ փոխարենը միջնորդությամբ հանդես գա դատախազին գործ հարուցելու, դատական նիստի ժամանակ նա նախատում է տուժող Հայկ Հակոբյանին, որ հաջորդ անգամ եթե նա հանցագործություն կատարի, սանկցիա կկիրառի: Մտահոգություն ունեմ, որ եթե դատավորը չի տարբերում հանցագործության հատկանիշներ պարունակող արարքը զանցանքից, ո՞նց է քննելու Վարդան Պետրոսյանի գործը»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս