Վարդան Այվազյան. Տարոն Մարգարյանը կրա՞կն է ընկել. «Ա1+»
«Մենք ի՞նչ ենք ուզում էս օրենքով։ Ասում ենք՝ մարդիկ լիցենզիա են վերցնում, չարչարվում են, դրանից հետո նոր գնում են, մրցույթի են մասնակցում, էդ մրցույթում դառնում են հաղթող։ Հիմա ասում ենք՝ էդ լիցենզիան հանում ենք, գնացեք, մրցույթի մասնակցեք, ով հաղթեց, նա էլ տուրքը կվճարի, կշարունակի աշխատել։ Ցանկացած աշխատանք կատարվում է մրցույթով, որոնք մրցույթով չեն կատարվում, դժվարանում են, այս պարագայում ՏԻՄ-ն ստեղծում է համապատասխան մարմին»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով Կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ներկայացրած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագծին:
«Եկեք մտածենք՝ Տարոն Մարգարյանն ինչի՞ է սա անում, հիմա էդ մարդը կրա՞կն է ընկել։ 2012-ին եղել է 27 երթուղի, որտեղ 18 մրցույթ է հայտարարվել, մրցույթին որևէ մեկը չի մասնակցել, 2013 թվականին 17 երթուղիներում 7-8 մրցույթ է եղել, որևէ մեկը չի մասնակցել, չեն ուզում էդ գնով։Այստեղից մեծ-մեծ խոսելու փոխարեն որևէ մեկդ գնացեք, էդ երթուղիներից որևէ մեկը վերցրեք, շահագործեք: Սակագնի բարձրանալու խնդիր չկա, պարոն Փաշինյան։ Քաղաքապետարանը ինքնանպատակ չի կարող տրանսպորտի սակագին բարձրացնել, երբ ես գալիս, ասում եմ՝ սակագինս բարձրացրու, դա կատարում է մրցույթի հաղթողը, հանձնաժողովը…»,- նշել է Վարդան Այվազյանը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: