Հրազդանի 39-ամյա բնակիչը մեղադրվում է նախկին կնոջ բնակարան մտնելու և անկողինը հրկիզելու մեջ

Դատարան է ուղարկվել Հրազդան քաղաքի 39-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, խախտել է իր նախկին կնոջը պատկանող Հրազդան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բնակարաններից մեկի անձեռնմխելիությունը՝ վերջինիս կամքին հակառակ, չունենալով նրա թույլտվությունը և համաձայնությունը, նախապես տեղյակ լինելով, որ բնակարանում ոչ ոք չկա, ոտքով հարվածելով կոտրել է նշված հասցեի բնակարանի մուտքի փայտյա դռան փականը, ապօրինի մուտք է գործել բնակարան և հրկիզել անկողնային պարագաները՝ նրան պատճառելով 10 000 դրամի գույքային վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մաս): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Եթե դատարանն ապացուցված համարի տղամարդու մեղքը, նա կարող է պատժվել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31